Главная » 2011 » Ноябрь » 15 » Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը…
15:56
Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը…
Սովորաբար մեր աչքերը «հետևում են»  մեր մտքերին, և, երբեմն, պարզապես նայելով մեր աչքերին, մարդիկ կարող են հասկանալ ու կռահել, թե ինչ ենք մենք իրականում մտածում : Դժվար թե որևէ մեկն առարկի, որ դիմացինի աչքերով նրա իսկ մտքերը կարդալ կարողանալը  շատ օգտակար հմտություն է, շնորհիվ որի` հնարավոր է կռահել, թե արդյոք ձեզ խաբո՞ւմ են կամ էլ, արդյոք, հետաքրքի՞ր է զրուցակցին ձեր պատմածը:
Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում դիմացինի աչքերով կարդալու «բլից մաստեր-կլասը»:
1. «Աչք աչքի». զրուցակցի հետ նման կապ հաստատելը ցույց է տալիս, որ նա շատ հետաքրքրված է ձեզ հետ խոսակցություն վարելու: Երկարատև տեսողական կոնտակտը կարող է ասել այն բանի մասին, որ դիմացինը վախեցած է և/կամ չի վստահում: Ոչ երկար տեսողական կոնտակտը կվկայի մարդու անհանգստության և/կամ զրույցի նկատմամբ անհետաքրքրության մասին: Իսկ ահա տեսողական կոնտակտի լրիվ բացակայությունը խոսում է զրուցակցի` ձեզ հետ խոսակցության նկատմամբ ամբողջական անտարբերության մասին:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

2. Դիմացինը նայում է վերև. վեր ուղղած հայացք`  ձեզ ուղղված արհամարհանքի, հեգնանքի կամ գրգռման դրսևորման հատկանիշ է: Շատ դեպքերում, նման «ժեստը» կարող է նաև հանդուրժողականություն նշանակել:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

3. Երբ ​​մարդը նայում է վերին աջ անկյուն, նա մտովի պատկերացնում է իր տեսողական հիշողության մեջ պահպանված մի պատկեր: Տեստ. ինչ-որ մեկի խնդրեք նկարագրել որևէ մարդու տեսքը, և նա պարտադիր կբարձրացնի աչքերն ու կնայի աջ:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

4. Երբ ​​մարդը հայացքն ուղղում է վերին ձախ անկյուն` այն վկայում է, որ նա իր համար ինչ-որ բան է փորձում պատկերավոր ներկայացնել: Երբ մենք փորձում ենք օգտագործել մեր երևակայությունը  որևէ պատկեր մտովի վիզուալ «նկարելու» համար` մենք նայում ենք վեր և դեպի ձախ:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

5. Եթե ​​ձեր զրուցակիցը նայում է աջ, դա նշանակում է, որ նա փորձում է ինչ-որ բան հիշել: Ճիշտ այնպես, ինչպես որևէ ծանոթ մեղեդի վերհիշելու համար  մենք դեպի աջ ենք գցում հայացքը:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

6.  Դեպի ձախ նայելով, մարդիկ ձայներ են «հորինում»: Երբ մարդ պատկերացնում է որևէ ձայն կամ մի նոր մեղեդի է «հավաքում»` նա նայում է ձախ:

Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...

7.  Աչքերը իջեցնելիս աջ նայելու դեպքում` մարդն, ամենայն հավանականությամբ,  ինքն իր հետ «ներքին» երկխոսության է բռնվում: Ձեր զրուցակիցը կարող է մտածում է ձեր որևէ ասածի շուրջ կամ էլ մտածում է, թե ինչ պետք է ձեզ ասի այնուհետև:
Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...
8. Ստորին ձախ անկյուն ուղղված հայացքը վկայում է, որ մարդը մտածում է  ինչ-որ բանից ստացած իր տպավորության մասին: Տեստ. հարցրեք մեկին իր ծննդյան օրվա ապրումների ու զգացումների մասին, և նա, նախքան պատասխանելն, անպայման կիջեցնի աչքերն ու կնայի դեպի ձախ:
Ինչպե՞ս կարդալ դիմացինի մտքերը...
9. Աչքերն իջեցնելով մենք ցույց ենք տալիս, որ մենք զգում ենք մեզ ոչ այնքան հարմարավետ կամ նույնիսկ կաշկանդված ենք: Հաճախ, եթե մարդն ամաչում է կամ չի ուզում խոսել, նա իջեցնում է իր աչքերը: Նշենք որ, ասիական մշակույթի մեջ զրուցակցի աչքերի մեջ չնայելն ու հայացքը ցած ուղղելը  նորմա է հանդիսանում:
Այս «կանոնները» սովորաբար տարածվում են բոլորիս վրա: Սակայն նշենք, որ ձախլիկներն ամենինչ անում են հակառակը` աջլիկը նայում է աջ, ձախլիկը`ձախ, և` հակառակը
Просмотров: 997 | Добавил: EMILMARGARYAN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: