Главная » 2011 » Ноябрь » 8 » Ինչպես ծնվեց Լոխ Նեսի հրեշը
22:24
Ինչպես ծնվեց Լոխ Նեսի հրեշը
Բրիտանացի բժիշկ Ռոբերտ Վիլսոնը 1934 աշխարհին հայտարարեց, որ շոտլանդական Լոխ Նես լճի ջրերում տեսել է տարօրինակ օբյեկտ: Ընդ որում` նա նաև հասցրել էր ֆոտոնկարել: Նկարում երևում էր օձանման, երկար վզով անծանոթ կենդանի: Տեղական լեգենդներից մեկը պատմում էր մի հրեշի մասին, որ բնակվում է այդ վայրերում: Եվ բժշկի այդ հայտարարությունը հեշտությամբ ինտեգրվեց և ընդունվեց տարբեր մարդկանց կողմից: Սկսվեցին աշխարհի տարբեր ծայրերից հետազոտողների խմբեր ժամանել` լիճը ուսումնասիրելու և հրեշին գտնելու նպատակով:

Այդպես շարունակվեց մինչև 1994թ, երբ մահից առաջ Ստեռլինգ անունով մի մարդ հայտարարեց, որ օգնել է բժիշկ Վիլսոնին «փաստագրական» նկարը պատրաստելու հարցում: Վիլսոնը մի քանի տարի առաջ այդ կողմերում գտել էր անծանոթ կենդանու հետքեր, ինչի հետևանքով դարձել էր մարդկանց ծիծաղի առարկան, քանի որ նրան չէին հավատացել: Այդ միջադեպից հետո նա որոշել էր վրեժ լուծել արդեն նշված նկարի օգնությամբ: Չնայած Ստեռլինգի խոստովանությանը, մինչ օրս էլ շատերը հավատում են, որ հրեշը գոյություն ունի և շարունակում են օրերով մնալ լճերի ափերին, որպեսզի փաստեր հավաքեն կամ գոնե տեսնեն երևակայական կենդանուն:

Просмотров: 1362 | Добавил: EMILMARGARYAN | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: